Այնտրախտը հերոսանում է` հյուրընկալվելիս հաղթելով Բետիսին🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվելիս մրցեց «Բետիսի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ բավական դինամիկ և գրոհներով լի պայքարում, որը, կարելի է ասել, ունեցավ անսպասելի արդյունք, քանի որ «Այնտրախտը» հաղթեց 2:1 հաշվով։
Օլիվեր Գլասների թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆիլիպ Կոստիչն ու Դայիտի Կամադան, իսկ անդակուսական ակումբի գոլը խփեց Նաբիլ Ֆեկիրը։
Գերմանական ակումբը կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, սակայն 52-րդ րոպեին Ռաֆայել Բորեն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. «վերդիբլանկոսին» փրկեց դարպասապահ Կլադիո Բրավոն։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բետիս, Դաիտի Կամադա, Եվրոպա-լիգա, Կլաուդիո Բրավո, Նաբիլ-Ֆեկիր, Ռաֆայել Բորե, Օլիվեր Գլասներ, Ֆիլիպ Կոստիչ