Այաքսի տնօրենը Դե Լիգտի՝ Յուվենտուս տեղափոխվելու մասին. Ավարտը մոտ է
«Այաքսի» տնօրեն Մարկ Օվերմարսը խոսել է թիմի պաշտպան Մատեյս դե Լիգտի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին:
«Ավարտը մոտ է: Հիմա խոսքը գնում է բանկային երաշխիքների մասին, քանի որ «Այաքսը» միշտ խիստ է այդ հարցերում:
Ես հուսով եմ, որ այս ամենը շատ արագ տեղի կունենա և նրանք կկարողանան դա անել»,- Օվերմարսի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները համաձայնեցրել են գործարքի բոլոր դետալները: Թուրինցիները 19-ամյա պաշտպանի համար կվճարեն 70 մլն եվրո, գումարած հավելավճարները: Դե Լիգտի պայմանագրում հրաժարագրի գումարը կկազմի 150 մլն եվրո:
# Այաքս, Մատեյս-դե-Լիգտ, Յուվենտուս, տրանսֆերներ