Այաքսի մարզադաշտը վերածվել է ռեստորանի?
«Այաքսի» «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտը վերածվել է ռեստորանի․ այժմ հնարավոր կլինի ընթրիք պատվիրել հենց մարզադաշտի եզրից։
Ռեստորանը բացվել է հուլիսի 8-ին, որը ստացել է «Langs de Lijn» անվանումը։ Հաճախորդները կարող են օգտվել միանգամից երկու մենյուից, որոնք պարունակում են երեք ճաշատեսակ։ Ինչպես տեղկեցացնում է The Sun-ը, այցելության վճարում ներառված է նաև էքսկուրսիա մարզադաշտով և հանդերձարաններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ամենը այցելուների համար կարժենա 55-100 եվրո։
# Այաքս, Յոհան Կրոյֆ Արենա