Այաքսը ցանկանում է թիմի մարզիչ Տեն Հագի հետ պայմանագիրն երկարացնել մինչև 2024 թվականը
«Այաքսը» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել թիմի մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:
49-ամյա հոլանդացի մասնագետի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Ակումբը ցանկանում է նրան առաջարկել 5 տարով նոր պայմանագիր:
Ինչպես հայտնում է De Telegraaf-ը, ամստերդամյան ակումբի սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:
Տեն Հագը «Այաքսին» դուրս է բերել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ թիմը կմրցի «Տոտենհեմի» հետ:
Հոլանդիայի առաջնությունում անցկացրած 30 տուրերի արդյունքում «Այաքսը» 74 միավորով «ՊՍՎ»-ի հետ կիսում է 1-ին հորիզոնականը:
Ակումբը նաև մայիսի 5-ին կմրցի «Վիլլեմ-2»-ի հետ Հոլանդիայի գավաթի եզրափակչում: