Այաքսը Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է կատարել Կրասնոդարին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Այաքսը» 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար տրանսֆերային առաջարկ է կատարել «ցլերին»։
Աղբյուրի փոխանցմամբ` ամստերդամյան ակումբը գործարքի դիմաց առաջարկել է 8,5 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով ավելանալու է ևս 2 մլն եվրո։
Բացի դրանից, «Կրասնոդարը» Սպերցյանի հաջորդ վաճառքից ունենալու է 10% մասնաբաժին։
Հաղորդվում է, որ «Այաքսը» ներկա պահին սպասում է ռուսական ակումբի պատասխանին. կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն հասել, սակայն բանակցությունները շարունակվում են։
Հավելենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, որի կազմում անցկացրել է 76 հանդիպում` դառնալով 22 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո