«Այաքսը» սարսափելի պարտություն կրել` դուրս մնալով Նիդերլանդների գավաթից 🎥
Նիդերլանդների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Այաքսը» մրցակցի դաշտում 0:6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «ԱԶ Ալկմարից»։
Տանտերերից հեթ-տրիկ է գրանցել Թրոյ Փերոթը։ Իռլանդիայի ազգային հավաքականի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 28 խաղում 24 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։
Մարտեն Մարտենսի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Պեր Կոմպեյներսը, Կես Սմիթն ու Իբրահիմ Սադիքը։
Transfermarkt-ի տվյալներով` «Այաքսը» կրկնել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։
Ամստերդամը ներկայացնող ակումբը նախկինում երեք անգամ ևս պարտվել էր 0:6 հաշվով` զիջելով «Ֆեյենորդին» (2024թ. ապրիլի 7), «Լիմբուրգիային» (1950թ. հունիսի 24) և Հաագայի ԱԴՈ-ին (1949թ. փետրվարի 20)։
Այսպիսով, «ԱԶ Ալկմարը» դուրս է եկել գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, իսկ «Այաքսն» ավարտել է պայքարը մրցաշարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml