Այաքսը պատրաստ է վերադարձնել դե Լիխտին
Նախորդ ամռանը Թուրինի «Յուվենտուսը» 85,5 մլն եվրոյի դիմաց «Այաքսից» ձեռք բերեց կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտին, ով, սակայն, դեռևս չի կարողանում ամրապնդվել թուրինյան ակումբի մեկնարկային կազմում։
Ստեղծված իրավիճակին սկսել է հետևել խաղացողի նախկին ակումբը՝ «Այաքսը»։ Ըստ տեղեկությունների՝ հոլանդական ակումբը պատրաստ է իր սանին վերադարձնել՝ վարձակալելով նրան։
Դե Լիխտը ամստերդամյան ակումբի կազմում մասնակցել է 117 հանդիպման և դարձել է 13 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում 17 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
# Այաքս, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս