Այաքսը Բարսելոնայից 100 մլն եվրո կպահանջի Դե Լիգտի համար
«Բարսելոնան» կրկին մտադիր է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտին:
Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, վերջերս կայացած եվրոպական ակումբների Ասոցիացիայի նիստի ժամանակ կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուն պետք է անցկացներ ամստերդամցիների հետ բանակցությունների հերթական ռաունդը, 19-ամյա հոլանդացու տրանսֆերի մասով:
Սպասվում է, որ «Այաքսը» դե Լիգտի տրանսֆերի համար կպահանջի մոտ 100 մլն եվրո:
Հայտարարվել էր, որ «Բարսելոնան» խաղացողի համար առաջարկել էր 60 մլն եվրո:
Ավելի վաղ կատալոնացիները հայտարարել էին «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի մասին, որը կկատարվի մրցաշրջանի ավարտից հետո:Այդ տրանսֆերը գնահատվել է 75 մլն եվրո՝ գումարած 11 մլն եվրո բոնուսի տեսքով: