ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստուհի․ «Ես սիրում եմ ընկերուհուս և մարդիկ պետք է հարգեն դա»
«Օրլանդո Փրայդի» և ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստուհի Էշլի Հարիսը խոսել է իր սեռական կողմնորոշումների մասին և սեր է խոստովանել իր զուգընկերուհուն․
«Ես երկար ժամանակ գաղտնի եմ պահել այս ամենը, այդ ամենը ինձ ներսից «ուտում» էր։ Այժմ ես հետ եմ նայում և բարկանում եմ ինձ վրա, որ այս ամենը ես գաղտնի եմ պահել, որ երկար պահել եմ իմ մեջ։ Սակայն, այդպես լինում է և այժմ ամեն ինչ հրաշալի է։ Այժմ ես ստիպված չեմ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել կամ բացատրել։ Ես սիրում եմ այդ կնոջը, և բոլորը պետք է հարգեն դա»,- Հարիսի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Նշենք, որ Հարիսը 2010 թվականից հանդիպում է Ալի Կրիգերի հետ, ով նրա թիմակիցն է։ Նախորդ տարի նրանք ամուսնացել են։
# ԱՄՆ հավաքական, Էշլի Հարիս