ԱՄՆ կանանց հավաքականի հարձակվողի գոլն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով🎥
Տոկիո-2020-ը մոտենում է տրամաբանական ավարտին։
Օգոստոսի 5-ին կայացել է կանանց ֆուտբոլի մրցաշարի բրոնզե մեդալային հանդիպումը, որի շրջանակում մրցել են Ավսրտալիայի ու ԱՄՆ հավաքականները։
Ամերիկուհիները գոլառատ խաղում հաղթել են 4:3 հաշվով` դառնալով օլիմպիական բրոնզե մեդալակիրներ։
Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 8-րդ րոպեին, երբ ամերիկացիների 36-ամյա հարձակվող Մեգան Ռապինոն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով դարձել է գոլի հեղինակ։
Հավելենք, որ այդ խաղում Ռապինոն իր թիմակցուհի Կարլի Լլոյդի (39 տարեկան!) հետ դարձել է դուբլի հեղինակ` ապահովելով իր հավաքականի հաղթանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՄՆ կանանց հավաքական, Ավստրալիայի կանանց հավաքական, Կարլի Լլոյդ, Մեգան Ռապինո, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր