ԱՄԷ-ի հարձակվողը հավաքականում խփած գոլերի քանակով շրջանցել է Մեսսիին
Հունիսի 3-ին աշխարհի 2022 թ. առաջնության ասիական գոտու որակավորման երկրորդ փուլի 5-րդ տուրի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականը Դուբայում մրցել է Մալազիայի ընտրանում` ջախջախելով վերջինիս 4:0 հաշվով։
ԱՄԷ-ի հավաքականի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել Ալի Ահմեդ Մաբխուտը։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 30-ամյա հարձակվողն ԱՄԷ-ի կազմում խփեց 72-րդ ու 73-րդ գոլերը, ինչի շնորհիվ հավաքականների կազմում երբևէ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստների շրջանակում բարձրացավ 8-րդ հորիզոնական` շրջանցելով Լեո Մեսսիին ու Հնդկաստանի հավակաքանի հարձակվող Սունիլա Չհետրիին, ովքեր իրենց հավաքականների կազմում խփել են 72-ական գնդակ։
Աղբյուրի փոխանցմամբ` Մաբխուտը գործող ֆուտբոլիստների շրջանակում բարձրացավ 2-րդ հորիզոնական և զիջում է միայն Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանիանու Ռոնալդուին, ում ակտիվում կա 103 գոլ հավաքականի մակարդակով։
Հավալենք, որ Ալի Ահմեդ Մաբխուտը 2008 թ. պատշպանում է «Ալ Ջազիրա» ակումբի գույները, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 247 հանդիպում` դառնալով 175 գոլի և 66 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալի Ահմեդ Մաբխուտ, Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, հնդկաստանի հավաքական, Սունիլա Չհետրի