ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստը տուգանվել է փաստաթղթեր կեղծելու պատճառով
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադ Դիալոն տուգանվել է՝ Իտալիայում կեղծ փաստաթղթեր օգտագործելու պատճառով։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ երկու անձ՝ Համեդ Մամադու Տրաորեն և Մարինա Էդվինգ Կարին Տեխերը, ներկայացել են որպես Դիալոյի ծնողներ և դիմում են ներկայացրել՝ վերամիավորելու իրենց ընտանիքը։ Նրանք ներկայացրել են կեղծ փաստաթղթեր, որոնք, իբրև թե, ապացուցել են իրենց բարեկամական կապը։
Այդ կեղծիքի շնորհիվ Դիալոն 2015 թվականին կարողացել է գալ Իտալիա և պայմանագիր կնքել «Բոկա Բարկո» ակումբի հետ։ Հետագայում Դիալոն այդ ակումբից պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Ատալանտայի» հետ, որտեղից էլ սույն թվականի հունվարի 2-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։
Վերոնշյալ իրավախախտման համար իվուարցի ֆուտբոլիստը տուգանվել է 48 հազար եվրոյով։ Մանկունյական ակումբում հրաժարվում են մեկնաբանել կատարվածը։
Դիալոն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի կազմում 2 հանդիպման է մացնակցել Պրեմիեր լիգա 2-ի (խմբ․՝ Պրեմիեր լիգայի երիտասրդական առաջնությունն է) շրջանակում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամադ Դիալո, Ատալանտա, Բոկա Բարկո, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Մանչեսթեր-Յունայթեդ