Աղբյուր. «Տեր-Զաքարյանը հրաժարվել է բանակցել ՀՖՖ-ի հետ»
Ինչպես տեղեկացնում է Football Time-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրեր առաջ կապվել է ֆրանսիական ակումբային ֆուտբոլում աշխատող Միշել Տեր-Զաքարյանի հետ` առաջարկելով նրան գլխավորել Հայաստանի հավաքականը։
Աղբյուրի փոխանցմամբ` 59-ամյա մասնագետը հրաժարվել է բանակցել ՀՖՖ-ի հետ` պատճառաբանելով, որ ցանկանում է շարունակել աշխատանքն ակումբային ֆուտբոլում։
Հաղորդվում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում քննարկվում է ևս մի քանի թեկնածուի անուն։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Խոակին Կապառոսի պաշտոնից հեռանալուց հետո չունի գլխավոր մարզիչ։
Հավելենք, Միշել Տեր-Զաքարյանը մարզել է Լիգա 1-ը ներկայացնող մի շարք ակումբներ` «Նանտը» (2007-08 և 2012-16 թթ.), «Կլերմոնը» (2009-12 թթ.), «Ռեյմսը» (2016-17 թթ.), «Մոնպելյեն» (2017-21 թթ.) և «Բրեստը» (2021-22 թթ.)։
Տեր-Զաքարյանը, որպես ֆուտբոլիստ, 1996-97 թթ. հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում` անցկացնելով 5 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Հայաստանի-հավաքական, Միշել Տեր-Զաքարյան