Աղբյուր. «Վանդա Նարան դավաճանել է Իկարդիին»
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը` Վանդա Նարան, ով նաև նրա գործակալն է, դավաճանել է արգենտինացի ֆուտբոլիստին։
Աղբյուրի փոխանցմամբ` որոշ մարդիկ տեսել են, թե ինչպես է խնջույքներից մեկի ժամանակ Նարան Իկարդիի թիկնապահի հետ առանձնանում սենյակում։
Դեպքը տեղի է ունեցել նախորդ ամռանը, երբ Նարան մեկնել է Արգենտինա։
Հաղորդվում է, որ կողմերը ևս մեկ ինտիմ հարաբերություն ունեցել են վերելակի մեջ։
Նշվում է, որ Իկարդին բացահայտել է այդ ամենն ու աշխատանքից ազատել թիկնապահին։
Հիշեցնենք` նախորդ ամռանը համացանցում տեղեկություն տարածվեց, որ 29-ամյա ֆուտբոլիստը դավաճանել է կնոջն ու ընտանիքը փրկելու համար մինչև 2050 թվականը Վանդային ամբողջական իրավունքներ է տվել իր եկամտի և սեփականությունների նկատմամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մաուրո-Իկարդի, ՊՍԺ, Վանդա Նարա