Աղբյուր. «ՊՍԺ-ն ու Ռեալը համաձայնեցրել են Մբապեի տրանսֆերը»
Ինչպես տեղեկացնում է PSG Community-ն, «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ Թանին «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցություններից հետո համաձայնել է վաճառել Մբապեին։
Սպասվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 250 մլն եվրո։ 200 մլն եվրոն «արքայական» ակումբը կվճարի միանվագ, իսկ մյուս 50-ը` հավելավճարների տեսքով` կախված ֆրանսիացի հարձակվողի մրցելույթներից ու նվաճած տիտղոսներից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտնել էր, որ չի պատրասվում օգտվել պայմանագրում առկա հատուկից կետից ու այն չի երկարաձգելու մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Այժմ կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Բազմաթիվ տեղեկություններ կան, որ փարիզյան ակումբը մտադիր է արդեն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 24-ամյա ֆուտբոլիստին։
Հավելենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 260 խաղում դառնալով 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թամիմ բեն Համադ Ալ Թանի, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես