Աղբյուր. «Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը»
Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային լրագրող Սուրեն Մելիքսեթյանը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Լուկաս Սելարայանն ու Էդգար Բաբայանը չեն մասնակցի այդ հանդիպմանն ու արդեն լքել են մեր ընտրանու ճամբարը։
Հավելենք, որ Հայաստան – Կիպրոս հանդիպման մեկնարկը նախատեսված է 19:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդգար Բաբայան, ընկերական-հանդիպումներ, Լուկաս Սելարայան, Կիպրոսի հավաքական, Հայաստան - Կիպրոս, Հայաստանի-հավաքական, Նորբերտո Բրիասկո Բալեկյան