Աղբյուր. «Հայաստանի հավաքականը կորուստով է մոտենում Թուրքիայի դեմ խաղին»
Եվրո-2024-ի որակավորման առաջ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում մրցելու է Թուրքիայի դեմ։
Ինչպես հայտնում է Twitter-ի Armenie Football էջը` հղում կատարելով ֆուտբոլային լրագրող Սուրեն Մելիքսեթյանին, հայտնում է, որ Հայաստանի հավաքականն այդ խաղին լուրջ կորուստով է մոտենում։
Բանն այն է, որ մարտի 23-ին կայացած մարզման ժամանակ վնասվածք է ստացել Անդրե Չալըշըրը, ով բաց կթողնի Թուրքիայի դեմ կայանալիք հանդիպումը։
Սպասվում է, Չալըշըրին Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում կփոխարինի Ստյոպա Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին` 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Չալըշըր, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հայաստան - Թուրքիա, Հայաստանի-հավաքական, Ստյոպա Մկրտչյան