Աղբյուր. «Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի արտերկրում»
«Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի հունգարական «Դեբրեցենի» կազմում։
Ֆուտբոլային ինսյադեր Սուրեն Մելիքսեթյանը գրում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն բուժզննում է անցել և պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։
Ըստ աղբյուրի` Շաղոյանը «Դեբրեցենի» կազմում այսօր` հուլիսի 13-ին, մասնակցելու է Վիեննայի «Ռապիդի» դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:30-ին։
Շաղոյանը 2022-2024 թթ. վարձավճարով հանդես է եկել Սոֆիայի ԲԿՄԱ-ում` 26 խաղում կատարելով 2 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Դեբրեցեն, Ժիրայր Շաղոյան, Հայաստանի-հավաքական, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, տրանսֆերներ