Աղբյուր. «Թիկնիզյանն ու Սպերցյանը մերժել են «Նոայի» առաջարկը»

Աղբյուր. «Թիկնիզյանն ու Սպերցյանը մերժել են «Նոայի» առաջարկը»

28/05/2025 - 11:52

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել են տեղափոխվել Հայաստանի նորընծա չեմպիոն «Նոա», հայտնում է Metaratings-ը։

«Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից առաջ մտադիր է լրջորեն ամրապնդել կազմն ու ցանկացել է հզոր համալրում կատարել, բայց Հայաստանի հավաքականի խաղացողները հետաքրքրված չեն նման տեղափոխությամբ։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սպերցյանին իր կազմում ցանկանում է տեսնել անգլիական «Լիդսը», իսկ Թիկնիզյանին` սերբական «Ցրվենա Զվեզդան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023