Աղբյուր. Դրոգբայի որդին հանդես կգա Հայաստանում
«Չելսիի», «Մարսելի» ու մի շարք այլ ակումբների, Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի լեգենդար, նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին` Այզեկ Դրոգբան կտեղափոխվի Հայաստան, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
25-ամյա հարձակվողը պայմանագիր կստորագրի Առաջին խումբը ներկայացնող «Հայքի» հետ։
Աղբյուրը նաև հաստատում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչը, հավանաբար, կլինի Արմեն Տոնոյանը։
Trasnfermarkt-ի տվյալներով` Այզեկ Դրոգբան 2024թ. հուլիսի 1-ից ազատ գործակալ է։
Կենտրոնական հարձակվողը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Գենգամում», իտալական «Կարատեզեում», պորտուգալական «Ակադեմիկայում» և բելգիական «Յունիոն Ռոյալ լա Լուվիեր Սանտրում»։ Նա Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։
«Հայքը» Հայաստանի առաջին խմբի աշնանային հատվածում անցկացրած 17 խաղում 34 միավոր է վաստակել ու 5-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Այզեկ Դրոգբա, Առաջին խումբ, Գենգամ, Դիդիե Դրոգբա, Կոտ դ'Իվուարի հավաքական, հայկական-ֆուտբոլ, Հայք, Չելսի, տրանսֆերներ