Աղբյուր. Բարսելոնայի ֆուտբոլիստները չեն ցանկանում թիմում տեսնել Գրիզմանին

Աղբյուր. Բարսելոնայի ֆուտբոլիստները չեն ցանկանում թիմում տեսնել Գրիզմանին

12/04/2019 - 08:00

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Անտուան Գրիզմանին ձեռք բերելուն,- հայտնում է Cadena Ser-ը:

El Larguero-ի եթերում լրագրող Մանու Կարենիոն հայտնել է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները չեն ցանկանում 28-ամյա ֆրանսիացուն տեսնել թիմի կազմում, և «Բարսայի» տնօրենների խորհուրդը գիտի այդ մասին:

Գրիզմանի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

«Բարսելոնան» կարող է ակտիվացնել փոխհատուցման գումարի կետը և ամռանը գնել ֆուտբոլիստին 120 միլիոն եվրոյով:

Նախորդ տարի Գրիզմանը հրաժարվել էր տեղափոխվել «Բարսելոնա» և այդ մասին հայտարարել էր անգամ Ժերար Պիկեի նկարահանած վավերագրական ֆիլմում:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023