Աղբյուր. «Արթուր Կոնեգլյանը կարիերան կշարունակի Հայաստանում»
Բրազիլական «Գրեմիոյի» 20-ամյա դարպասապահ Արթուր Կոնեգլյանը կարիերան կշարունակի «Նոայի» կազմում, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ըստ աղբյուրի` դարպասապահը մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Ամեն ինչ բարեհաջող լինելու դեպքում կողմերը պայմանագիր են կնքելու։
Սպասվում է, որ Կոնեգլյանը շուտով կհրավիրվի նաև Հայաստանի Մ-21 տարեկանների հավակաքան։
Ֆուտբոլիստն ունի հայկական ու իտալական արմատներ։ Նրա մայրը հայ է և ունի Ռեհանյան ազգանունը։
Նշենք, որ Կոնեգլյանը «Գրեմիոյի» սան է, որի կազմում հանդես է եկել Մ20 թիմում` 19 խաղում 7 անգամ դարպասը պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Կոնեգլյան, Գրեմիո, Հայաստանի Մ-21 հավաքական, Նոա, տրանսֆերներ