Աղբյուր․ «Սիթին միանգամից երկու համալրում կունենա»
«Մանչեսթեր Սիթին» անցել է գործի՝ միանգամից երկու տրանսֆեր գրեթե ավարտին հասցնելով։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բորնմութի» հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն շատ մոտ է «քաղաքաբնակների» շարքերը համալրելուն։
Աղբյուրի փոխանցմամբ «Սիթին» արդեն համաձայնեցրել է 25-ամյա պաշտպանի տրանսֆերը։ Գործարքն արեժենալու է 41 մլն եվրո, իսկ գործարքի վերջնական ձևակերպման համար մնացել միայն որոշակի փաստաթղթերի կանոնակարգում։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Նաթան Ակեին ցանկացել է ձեռք բերել այն բանից հետո, երբ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի հարցում խնդիրների բախվեց։ Պարզում է նաև, որ մանկունյական ակումբի ղեկավարությունը դեռևս բարկացած է «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսի վրա, ով 2018 թվականի ամռանը ակումբի ֆուտբոլի Ժորժինոյի համար խոշոր զեղչ արեց։ Իտալացի ֆուտբոլիստն այդ ժամանակ տեղափոխվեց «Չելսի»՝ աշխատելու իր նախկին մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ։
Նաթան Ակեն ընթացիկ մրցաշրջանում «Բորնմութի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերվում է «Սիթիի» երկրորդ ձեռք բերմանը, ապա խոսքը «Վալենսիայի» վինգեր Ֆերրան Տորեսի մասին է։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 29-ին, անգլիական ակումբը ավարտին է հասցրել գործարքը։ «Մանչեսթեր Սիթին» 20-ամյա ֆուտբոլիստի դիմաց վալենսիական ակումբին կվճարի 27 մլն եվրո, որին կգումարվեն նաև տարբեր հավելավճարներ՝ բոնուսների տեսքով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև մինչև 2025 թվականը պայմանագիր կկքնի։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերրան Տորեսը «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
# Բորնմութ, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Վալենսիա, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես