Աղբյուր․ «Սանչոն ամռանը կլքի Բորուսիան»

Աղբյուր․ «Սանչոն ամռանը կլքի Բորուսիան»

13/02/2020 - 16:02

Sky Sports-ի լրագրող Յեսկո ֆոն Այհմանը տեղեկացնում է, որ «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն ամռանը կլքի գերմանական ակումբը։

«Առմանը նա միանշանակ կլքի Դորտմունդը։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կշարունակի կարիերան։ Լսել եմ, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ակումբի սպորտային տնօրեն Միքայել Ցորկը նախորդ շաբաթ նշել է, որ որևէ առաջրկ Սանչոյի հետ կապված չի ստացել։ Այսօր ես նրան կրկին այդ մասին հարցրի Ցորկին, սակայն նա պատասխանի փոխարեն, միայն ժպտաց։

Սանչոն էլ իր հերթին մրցաշրջանի երկրորդ հատվածում ավելի լավ տեսք ունի։ Առաջին շրջանի վերջնամասում նա բավականին հոգնած տեսք ուներ, իսկ այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է և կրկին փայլում է։

Սանչոն նույնիսկ գործին ավելի պրոֆեսիոնալ է մոտենում։ Եթե նա ուշանում էր մարզումներից, ապա նման բան չկա։ Նա քրտնաջան աշխատում է մարզումների ընթացքում, այդ պատճառով էլ լիովին վայելում է Լուսիեն Ֆավրի վստահությունը։

Կարծում եմ՝ Սանչոն ձմեռային դադարի ժամանակ վերանայել է իր մոտեցումները և այժմ ավելի պրոֆեսիոնալ է մոտենում այս ամենին»,- եզրափակել է լրագրողը։

Նշենք, որ Սանչոյի «Բորուսիայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023