Աղբյուր․ «Ռեալը կվաճառի 5 ֆուտբոլիստների»
Հայտնի են դարձել «Ռեալի» տրանսերային ծրագրերը, որոնք կապված են ամառային տրասֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է վաճառել 5 ֆուտբոլիստների, որոնք են Գարեթ Բեյլը, Մարիանո Դիասը, Բրահիմ Դիասը, Խամես Ռոդրիգեսը, ինչպես նաև Դանի Սեբալյոսը, ով վարձավճարով ներկայումս հանդես է գալիս «Արսենալի» կազմում։
Նշվում է, որ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է այդ վաճառքներից վաստակել մոտ 200 մլն եվրո, որը, սակայն, ակումբն օգտագործելու է ոչ թե նոր ֆուտբոլիստների գնման,այլ կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի վնասները փոխհատուցելու համար։ «Ռեալի» ղեկվարությունը մտադիր է այդ կերպ գումար խնայել հաջորդ ամռան համար։
# Բրահիմ Դիաս, Գարեթ-Բեյլ, Դանի-Սեբալյոս, Խամես-Ռոդրիգես, Մարիանո Դիաս, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ