Աղբյուր․ «Չնայած Սիթիի որակազրմանը՝ Սթերլինգն ու Գվարդիոլան կմնան ակումբում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգը հաստատել են, որ չեն պարտաստվում լքել ակումբը։
Նրանց որոշման վրա չի կարող ազդել նաև այն փաստը, որ «քաղաքաբնակները» երկու տարով զրկվել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։
Գվարդիոլան խաղացողներին արդեն տեղյակ է պահել, որ հավատարիմ է ակումբին և ամռանը չի պատրաստվում լքել ակումբը։
Սթերլինգն էլ իր հերթին չի պատրաստվում հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ «Սիթիից»։ Այժմ Սթերլինգը և «Սիթիի» մյուս խաղացողները կենտրոնացած են մրցաշրջանը լավ նոտայով ավարտելու վրա, ինչպես նաև ցանկանում են հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայում, քանի որ սա կարող է իրենց վերջին հնարավորությունը լինել մրցաշարում հաղթելու համար։
Այս մասին տեղեկացնում է Sky Sports News-ը։
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռահիմ-Սթերլինգ