Աղբյուր․ «Նապոլին հուլիս ամսից սկսած չի վճարում ֆուտբոլիստների աշխատավարձը»

Աղբյուր․ «Նապոլին հուլիս ամսից սկսած չի վճարում ֆուտբոլիստների աշխատավարձը»

27/11/2020 - 22:14

RAI-ի լրագրող Չիրո Վեներատոն հետաքրիքր բացահայտում է արել, որը կապված է «Նապոլիի» հետ․

«Ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են մի շարք երևույթներից, որը որևէ կապ չունի «Միլանից» 1։3 հաշվով կրած պատրության հետ։

Բանն այն է, որ «Նապոլիի» ղեկավարությունը հուլիս ամսից սկսած չի վճարում ֆուտբոլիստների աշխատավարձը։ Նման իրավիճակը լարվածություն է ստեղծում։ Ակումբից հայտնում են, որ աշխատավարձը կսկսեն վճարել դեկտեմբերից»,- նշել է լրագրողը։

Ինչպես տեղեկացնում է Сalcionapoli24.it-ը, նման իրավիճակում են հայտնվել նաև Ա սերիայի շատ ակումբներ, ուստի նեապոլիտանական ակումբը գործում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թույատվության շրջանակում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը դեկտեմբերի 1-ից սկսած պետք է վճարի սեպտեմբերի պարտքը, իսկ հուլիս և օգոստոս ամիսների աշխատավարձը մաս-մաս կվճարվի հետագայում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023