Աղբյուր․ Մխիթարյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ խաղերը
Ըստ RomaNews-ի՝ Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Միխիթարյանն, ով դեռևս ապաքինվում է վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա միայն նոյեմբերի վերջին։
Այսպիսով, ստացվում է, որ Մխիթարյանը չի մասնակցի նաև ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 18-ին Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ համապատասխանաբար։
Սպասվում էր, մեր կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպալի լիգայի խմբային փուլի խաղում։ Սակայն, Մխիթարյանի ապաքինումը սպասվածից բավականին դանդաղ է ընթանում։
# Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա