Աղբյուր․ «Մեսսին ցանկանում է, որ Բարտոմեուն հրաժարական տա, իսկ Խավին նշանակվի գլխավոր մարզիչ»
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է, որ ակումբի ղեկավարության շրջանակում տեղի ունենան արմատական փոփոխություններ։
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, արգենտինացին ցանկանում է, որ ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական տա, իսկ նրա տեղը ընտրությունների միջոցով նոր նախագահ ընտրվի։
32-ամյա խաղացողը հոգնել է ակումբի սպորտային բաժնում տեղի ունեցող իրադարձություններից։
Բացի այս ամենից՝ Մեսսին ցանկանում է, որ ակումբի գլխավոր մարզիչ դառնա իր նախկին խաղընկեր Խաղվին, որ ներկայումս մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին այլևս չի ցանկանում պատասխանատվություն կրել ակումբում տեղի ունեցող ցանկացած իրադարձության համար և նույնիսկ պատրաստ է ամռանը հեռանալ ակումբից։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Լեո Մեսսի, Խավի, Խոսեպ Մարիա Բարտոմեու