Աղբյուր․ «Մեսսին զայրացած է տեղեկատվության արտահոսքի պատճառով»
Անցնող շաբաթ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հանդիպում է ունեցել ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։
Հանդիպումից հետո կատալոնական RAC1 ընկերությունը հայտնել է այդ հանդիպման մանրամասները։ Արգենտինացի ֆուտբոլիստն այդ հանդիպման ընթացքում Կումանին ակնարկել է, որ մտադիր է հեռանալ, քանի որ դժգոհ է վերջին շրջանում ակումբում տեղի ունեցող իրադարձություններից։
Ինչպես տեղեկացնում է արգենտինական Clarin պարբերականը, Մեսսին բարկացած է տեղեկատվության արտահասկոքի պատճառով։ Մեսսին զայրացած է այն պատճառով, որ RAC 1-ին հասանելի է դարձել հանդիպման մանրամասները։ RAC1 ռադիոկայանը պատկանում է Godó Group-ին, որն ակնհայտ հանդես է գալիս «Բարսելոնայի» ներկայիս ղեկավարներին կողմ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստացվել է այնպես, որ, ըստ RAC1-ի հայտնած տեղեկատվության, Մեսսին ցանկանում է ակումբը լքել ամենածանր պահին, երբ ակումբը վերջերս 2։8 հաշվով պարտվեց «Բավարիային»։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Ռոնալդ Կուման