Աղբյուր․ «Հայտնի է  Նիդեռլանդների հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն»

Աղբյուր․ «Հայտնի է Նիդեռլանդների հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուն»

18/08/2020 - 12:53

Ինչպես արդեն հայտնի է, Նիդեռլանդների հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մոտ է «Բարսելոնան» գլխավորելուն։

Երեկ՝ օգոստոսի 17-ին, կատալոնական ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց Կիկե Սետիենին, իսկ նրան փոխարինելու ամենահավանական թեկնածուն հենց հոլանդացի 57-ամյա մասնագետն է։ Այդ մասին արդեն հաստատել է նաև «բլաուգրանասի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն։

Արդեն հայտնի է նաև, թե Նիդեռլանդերի հավաքականում Կումանին ով է փոխարինելու գլխավոր մարզչի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է FOX Sports-ը, այդ պաշտոնում ամենահանական թեկնածուն «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 70-ամյա ֆրանսիացի մարզչի հետ արդեն կապվել են Նիդեռլանդների ֆուտբոլի ֆեդերացիայից, իսկ Վենգերն իր դիրքորոշումն է հայտնել այդ հարցի շուրջ, սակայն դեռևս որևէ հստակ տեղեկատվություն չկա, թե ինչ պատասխան է նա տվել։

Վենգերը 2018 թվականից ի վեր անգործ է, երբ հեռացավ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախորդ տարվա հոկտեմբերին ֆրանսիացի մասնագետը նշանակվել է ՖԻՖԱ-ի զարգացման գծով տնօրեն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023