Աղբյուր․ «Կավանին երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել Ատլետիկոյի հետ»
«Պարի Սեն-Ժերմենի» 32-ամյա կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։
Այս մասին տեղեկանում ենք իտալացի հանրահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի Twittert-յան էջից։ Ըստ նրա տեղեկությունների՝ Կավանին «Ատլետիկոյի» հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները։ Միակ հարցն այն է, թե ուրուգվայցի հարձակվողը երբ կհամալրի մադրիդյան ակումբի շարքերը՝ հունվարին, թե՞ ամռանը։
«Ատլետիկոն» հույս ունի, որ El matador-ը իրենց շարքերը կհամալրի արդեն այս ձմռանը, բայց ՊՍԺ-ն նախընտրում է, որ Կավանին հեռանա ամռնաը որպես ազատ գործակալ։
Էդինսոն Կավանին ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2013 թվակնաինց և ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 196 գնդակով։
# Ատլետիկո Մադրիդ, Էդինսոն-Կավանի, ՊՍԺ