Աղբյուր․ «Իտալական գրանդը 2021 թ․ կփորձի ձեռք բերել Մեսսիին»
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, «Ինտերը» կրկին կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբն այդպիսի փորձ կձեռնարկի 2021 թվակնաին։
«Ինտերի» ղեկավարները հասկանում են, թե ինչպիսի լուրջ իմիային առաջընթաց կարող է ունենալ ակումբը Մեսսիին ձեռք բերելուց հետո։ Նշվում է, որ Լեո Մեսսիի ձեռքբերումը «ներաձուրիներին» շահութաբեր գովազդային և տեխնիկական նոր պայմանագրեր կտա, այդ պատճառով միլանյան ակումբը պատրաստ է իրեն թույլ տալ, որ 33-ամյա ֆուտբոլիստին տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ վճարի։
Բացի դրանից, երեկ՝ հուլիսի 24-ին, հայտնի դարձավ, որ Լեո Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, իր բիզնեսը տեղափոխել է Միլան և բնականարան է փնտրում այդ քաղաքում,սակայն, աղբյուրի փոխանցմամբ, Խորխե Մեսսիի՝ Միլան տեղափոխությունը որևէ կապ չի կարող ունենալ Լեո Մեսսիի՝ «Ինտեր» տեսղափոխության հետ։ Հաղորդվում է, որ Խորխե Մեսսին այդ քայլին գնացել է, քանի որ դժգոհ է Իսպանիայի հարկային օրենսգրքից։
«Ինտերը» կփորձի օգտվել այն փաստից, որ արգենտինացի ֆուտբոլիստը դժգոհ է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից։ Բոլորին է հայտնի, որ Մեսսին հավատարիմ է ակումբին, սակայն նա բազմիցս հասկացրել է, որ հոգնել է պատասխանատվության ողջ բեռը մշտապես միայնակ տանելուց։
Հավելենք, որ Մեսսիի և «Բարսելոնայի» գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, իսկ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել նոր պայմանագրի հարցի շուրջ։
Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Ինտեր, Լեո Մեսսի, Խորխե Մեսսի, տրանսֆերներ