Աղբյուր․ «Բարտոմեուին անվստահության քվե են հայտնել»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին մտադիր է լրջորեն հեռանալ ակումբից։ Նա ֆաքսի միջոցով ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից՝ օտգվելով պայմանագրում նշված այն կետից, որը նրան հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։
Այդ ֆաքսը ստանալուց հետո «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտեմուն տնօրենների խորհդրի հրատապ նիստ հրավիրեց, որն արդեն ավարտվել է։
Իսպանացի լրագրող Գերման Գարսիային հայտնի են դարձել նիստի որոշ մանրամասներ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տնօրենների խորհդի մի շարք անդամներ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին անվստահության քվե են հայտնել, իսկ որոշոներն էլ՝ հրաժարական են տվել։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու