Աղբյուր․ «Բարսելոնան չի վերադարձնի Նեյմարին»
«Բարսելոնան» կարծես թե հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու մտքից։
Այդ ամենը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով, քանի որ ակումբը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած և անհրաժեշտ միջոցներ չի ունենա այդ տրանսֆերն իրականացնելու համար։ Ակումբի ղեկավարները որոշել են, որ Նեյմարի տրանսֆերն ամենաթանկ գործարներից մեկն է և չեն ցանկանում նման պայմաններում իրականցնել այդպիսի տրանսֆեր։
Ինչպես տեղեկացնում է Cat Radio-ն, ակումբի հիմնական տրանսֆերային նպատակն է«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ձեռքբերումը, ինչպես նաև ակումբը խաղասեղանին կդնի իր բոլոր միջոցները, որպեսզի երկարաձգի պայամանագիրը ակումբի ավագ Լեո Մեսսիի հետ։
# Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Լեո Մեսսի, Նեյմար, տրանսֆերներ