Աղբյուր․ «Բարսելոնան առաջարկ է արել Լեսթերի պաշտպանի համար»

Աղբյուր․ «Բարսելոնան առաջարկ է արել Լեսթերի պաշտպանի համար»

10/08/2020 - 11:18

«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, որի ամենահավանական թեկնածուներից մեկը «Լեսթերի» պաշտպան Չագլար Սոյունչուն է։

Ինչպես տեղեկացնում է NTV Spor-ը, կատալոնական ակումբը 24-ամյա թուրք պաշտպանի դիմաց «աղվեսներին» առաջարկել է 40 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ակումբները համաձայնության հասնեն, ապա Սոյունչուն «բլաուգրանասի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Հավելենք, որ Չագլար Սոյունչուի և «Լեսթերի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվական։

Սոյունչուն «Լեսթերի» գույները պաշտպանում է 2018 թվականից։ Այդ ժամանակ «կապույտների» ղեկավարությունը գերմանական «Ֆրայբուրգին» վճարել են 21 մլն եվրո։ Ավատրված մրցաշրջանում թուրք պաշտպանը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023