Աղբյուր․ «Արամ Հայրապետյանը հանդես կգա Իրանի առաջնությունում»
Ըստ Varzesh3.com- ի՝ «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի իրանական «Փեյքան» ակումի կազմում։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, դարպասապահն արդեն բուժզննում է անցել Թեհրանը ներկայացնող ակումբի կազմում։ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Հայրապետյանը «Ուրարտուի» դարպասը պաշտպանել է 9 խաղերում՝ անցկացնելով 3 «չոր» հանդիպում։