Աղբյուր․ «Անգլիայում ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ նույնիսկ առանց երկրպագուների»
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, անգլիական Պրեմիեր լիգայի, ինչպես նաև մյուս ցածր լիգաների , ֆուտբոլիստները չեն ցանկանում մրցաշրջանն ավարտին հասցնել առանց երկրպագուների։
Ֆուտբոլիստները մի շարք պատճառներով համաձայն չեն հանդես գալ առանց երկրպագուների ներկայության։ Խաղացողներն առաջին հերթին չեն ցանկանում վտանգել իրենց կյանքը՝ հիշեցնելով կառավարության և առողջապահության հորդորները, որոնք պահանջում են պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորություն։ Ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ այնպիսի պայմաններում, երբ հավատարիմ երկրպագուները գամված են տանը։ Այս պարագայում հնարավոր է հավելյալ ծանրաբեռնվածություն ընկնի նաև բուժաշխատողների և անվտանգության աշխատակիցների վրա, որոնք արդեն իրենց աշխատաժամանակից ավելի են աշխատում։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի, Չեմպիոնշիփի, Առաջին լիգայի և Երկրորդ լիգայի հանդիպումները կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև ապրիլի 30-ը դադարեցվել են։
# ԱՊԼ, Առաջին Լիգա, Երկրորդ Լիգա, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա