Ակումբը վաճառում է մարզադաշտը, որպեսզի փոխահտուցի մրցակցին վնասվածք հասցնելու համար
Անգլիական ցածր լիգաներում հանդես եկող ակումբներին չես նախանձի․ ցածր լիգաներում չկան պրոֆեսիոնալ պայմանագրեր, հետևաբար նաև չկան նաև սոցփաթեթներ և ապահովագրություն։ Ցանկացած վնասվածք խաղացողին կարող է թողնել առանց եկամտի աղբյուրի։
Նմանատիպ դեպք եղել է Ռիս Ուելշի հետ, որը հանդես է գալիս Անգլիայում 7-րդ նշանակությունն ունեցող հյուսիսսային լիգան ներկայացնող «Ռեդկլիֆֆ Բորո» ակումբում։ 2015 թվականի ապրիլին «Օսեթ Թաունի» դեմ հանդիպման ժամանակ Սեմ Էկերոյդը կոտրեց Ուելշի կոճը։
Ուելշը բաց թողեց 13 ամիս, իսկ այդ ընթացքում ակումբից չի ստացել աշխատավարձ։ Ուելշը հաց ներկայացրեց «Օսեթ Թաունի» դեմ, որպեսզի փոխհատուցի տարեկան եկամտի բացակայությունը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին Մանչեսթերի դատարանը վճիռ կայացրեց Ուելշի օգտին։ «Օսեթ Թաունը» պարտավորովում է վճարել 135 հազար ֆունտ, որից 19,300-ը խաղացողին, իսկ մնացածը՝ դատական ծախսերի համար։
«Օսեթ Թաուն» ակումբ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, քանի որ 2018 թվականին ակումբը միավորվել է «Օսեթ Ալբիոն» ակումբին՝ դառնալով «Օսեթ Յունայթեդ»։ Այդ ակումբը հանդես է գալիս «Ինգլվուդ» մարզադաշտում, որը տեղավորում է 1950 մարդ։
Ըստ աղբյուրի՝ ապահովագրությունը կհոգա ակումբի դատական ծախսերի համար, սակայն Ուելշի փոխհատուցման գումարը «Օսեթ Յունայթեդը» ներկա պահին չունի։ Ակումբի ներկայացուցիչ Ֆիլ Սմիթը հայտնում է, որ մարզադաշտի վաճառքը միակ ելքն է։
«Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, իրոք, սարսափելի է։ Մենք ստիպված ենք վաճառել «Ինգլվուդը», որպեսզի կարողանանք փոխհաուցել մրցակցի խաղացողի վնասվածքի համար, որը նա ստացել է, 2015 թվականին։ Սա վտանգավոր նախադեպ է։ Բոլոր ակումբները պետք է զգուշանան անցյալի սխալներից․ այժմ ցանկացած ֆուտբոլիստ կարող է մեր դեմ դատական հայց ներկայացնել՝ նախկինում ստացած վնասվածքների համար։
Սակայն, ակումբը հույս ունի, որ 19 հազար ֆունտը կհավաքի նվիրատվությունների միջոցով։