Ալ Սաուդ. «Սաուդյան Արաբիան ծրագրում է դառնալ ֆուտբոլային թիվ 1 երկիրը»

Ալ Սաուդ. «Սաուդյան Արաբիան ծրագրում է դառնալ ֆուտբոլային թիվ 1 երկիրը»

26/01/2024 - 11:34

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ Աբդուլա Սադ Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը խոսել է երկրի ֆուտբոլային նպատակների մասին.

«Իհարկե, Կիլիան Մբապեն մեզ դուր է գալիս։ Նա շատ լավ ֆուտբոլիստ է, շատ ուժեղ և հուսով եմ նրան տեսնել Սաուդյան Արաբիայի ցանկացած թիմում խաղալիս։

Սաուդյան Արաբիան այժմ շուկայի հրեշն է։ Մեր թիմերում են խաղում Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման… Մենք ուժեղ առաջնություն ունենք և շարունակելու ենք զարմացնել` ձեռք բերելով նոր աստղերի։

Սաուդյան Արաբիան ծրագրում է դառնալ ֆուտբոլային թիվ 1 երկիրը»,- Ալ Սաուդի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023