Ալ Հիլալը Մբապեի տրանսֆերի դիմաց ռեկորդային առաջարկ է կատարել ՊՍԺ-ի

Ալ Հիլալը Մբապեի տրանսֆերի դիմաց ռեկորդային առաջարկ է կատարել ՊՍԺ-ի

24/07/2023 - 14:41

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» լրջորեն մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց պաշտոնական առաջարկ է կատարել ՊՍԺ-ին։

Աղբյուրի փոխանցմամբ` սաուդարաբական ակումբը պատրաստ է գործարքի դիմաց վճարել 300 մլն եվրո։

Նշվում է, որ «Ալ Հիլալը» մտադիր է մոտ օրերս բանակցություններ սկսել փարիզյան ակումբի հետ` 24-ամյա ֆուտբոլիստին անմիջապես ձեռք բերելու համար։

Հաղորդվում է, որ Մբապեն ու «Ալ Հիլալն» անձնական պայմանագրի հարցում դեռևս որևէ բանակցություն չեն վարել։

Բացի դրանից, Մբապեին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ վերջինս չի ցանկանում հեռանալ եվրոպական ֆուտբոլից։

Դրան զուգահեռ, «Պարի Սեն-Ժերմենը» վստահ է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ռեալ Մադրիդի» հետ նախնական համաձայնության է հասել, որպեսզի 2024 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում համալրի «արքայական» ակումբի շարքերը։

հավելենք, որ եթե այս գործարքը կայանա, այն կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Նեյմարի ռեկորդը, ում դիմաց ՊՍԺ-ն 2017 թ. ամռանը «Բարսելոնային» վճարել է 222 մլն եվրո։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դժգոհ է Կիլիան Մբապեի` իր ապագայի վերաբերյալ դրսևորած վարքագծից, այդ պատճառով էլ նրան տրանսֆերի է հանել և ցանկանում է որքան հնարավոր է շուտ վաճառել նրան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023