Ալ Իթիհադն իրանցի զորավարի կիսանդրու պատճառով հրաժարվել է մասնակցել Սեպահանի դեմ հանդիպմանը 📸
Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ալ Իթիհադը» հյուրընկալվելիս պետք է մրցեր իրանական «Սեպահանի» դեմ, սակայն հանդիպումը չի կայացել։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ահմեդ Ալ Օմրանը, Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը հրաժարվել է դուրս գալ դաշտ իրանցի անվանի զորացար Ղասեմ Սուլեյմանիի կիսանդրու պատճառով, որը տեղադրված է եղել երկու ակումբների պահեստայինների նստարանների միջև։
Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտնել է, որ հանդիպումը հետաձգվել անորոշ ժամկետով։
Հիշեցնենք, որ «Ալ Իթիհադի» կազմում հանդես են գալիս Կարիմ Բենզեման, Նգոլո Կանտեն ու Ֆաբինիոն։
Վերջում ավելացնենք, որ Ղասեմ Սուլեյմանին եղել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող «Ալ Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը։
«Ալ Քուդսը», Սուլեյմանիի գլխավորությամբ, ռազմական օգնություն է ցույց տվել Պաղեստինում և Լիբանանում գործող «ՀԱՄԱՍ» և «Հեզբոլահ» կազմակերպություններին, որոնք բազմաթիվ երկներում համարվում են որպես ահաբեկչական խմբավորումներ։
2011 թվականին ԱՄՆ-ը Սոլեյմանիին ահաբեկիչ է ճանաչել՝ մեղադրելով նրան Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։
Ղասեմ Սուլեյմանին սպանվել է 62 տարեկան հասակում` 2020 թ. հունվարի 3-ին` Իրաքի մայրաքաղաք Բաղդադում` ԱՄՆ ռամզաօդային ուժերի իրականացրած հատում գործողության ժամանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիա, Ասիայի Չեմպիոնների լիգա, Կարիմ Բեզեմա, Ղասեմ Սուլեյմանի, Չեմպիոնների-լիգա, Սեպահան