Ալ Իթիհադը շատ մոտ է ևս մեկ համաշխարհային ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սաուդարաբական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին մինչև մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել։
32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը լինելու է 100 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր կոմերցիոն համագործակցություններ և հավելավճարներ։
Աղբյուրի փոխանցմամբ` Կանտեին դուր է եկել այդ առաջարկը և հակված է այն ընդունելուն։
Այժմ կողմերը քննարկում են անձնական պայմանագրի որոշ դետալներ, ինչից հետո սպասվում է, որ պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։
Նշենք, որ Կանտեի ու «ազնվականների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի 30-ին, ինչից հետո ֆրանսիացի կիսապաշտպանը դառնալու է ազատ գործակալ։
Հավելենք, որ Կանտեն «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 269 խաղում դառնալով 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին «Ալ Իթիհադը» պաշտոնապես հաստատեց, որ պայմանագիր է կնքել Կարիմ Բենզեմայի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Կարիմ-Բենզեմա, Նգոլո Կանտե, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո