ԱԼ․ Լյուքսեմուրգի հավաքականը շարունակում է զարմացնել 🎥
Հոկտեմբերի 13-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրը։
C լիգայի 1-ին խմբում Չեռնոգորիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ։ Լյուքսեմբուրգցիները ինչ-որ տեղ անանկալ հաղթանակ տարան Չեռնոգորիայի ընտրանու դեմ։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Չեռնոգորիայի հավաքականի պաշտպան Իգոր Իվանովիչը, ով օրեր առաջ գրավել էր նաև մեր թշնամու դարպասը։
42-րդ րոպեին Էդվին Մուրատովիչը հաշիվը դարձրեց 1։1, իսկ Լյուքսեմբուրգի հավաքականին 86-րդ րոպեին հաղթանակ պարգևեց հայ ֆուտբոլասերներին բավականին հայտնի ֆուտբոլիստ Դանիել Սինանին։
Սինաիին շատերը կհիշեն նախորդ տարվա «Արարատ-Արմենիա» – «Դյուդելանժ» խաղերից, երբ նա երկու խաղերում ընդհանուր առմամբ դարձավ 3 գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Լյուքսեմբուրգի հավաքականը վաստակեց 9 միավոր, հավասարվեց Չեռնոգորիայի ընտրանուն, սակայն անձնական խաղերում ավելի լավ արդյունք ունենալու շնորհիվ շրջանցեց բալկանյան հավաքականին՝ գլխավորելով իրենց ենթախմբի մրցաշարային աղյուսակը։
# Ազգերի լիգա, Դանիել Սինանի, Լյուքսեմբուրգի հավաքական, Չեռնոգորիայի հավաքական