Ալվես. «Ցանկանում եմ հաճույք ստանալ և վերակենդանացնել Բարսան»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բրազիլացի հանրահայտ պաշտպան Դանի Ալվեսը 5 տարի անց վերադառնում է «Բարսելոնա»։
38-ամյա պաշտպանն արդեն մեկնել է Բարսելոնա։
«Բլաուգրանասի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ալվեսն ուղերձ է հղում ակումբի երկրպագուներին.
«Ողջույն բոլորին, ես արդեն Բարսելոնայում եմ։ Ես կրկին ձեզ հետ եմ և անչափ ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն։ Հուսով եմ` շուտով կտեսնվենք։
Ես ցանկանում եմ հաճույք ստանալ և վերակենդանացնել «Բարսային», որին մենք այդքան շատ սիրում ենք»,- նշել է Ալվեսը։
Հավելենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը շուտով կմիանա «Բարսելոնայի» մարզումներին, սակայն մինչև 2022 թ. հունվարի 1-ը չի կարող մասնակցել հանդիպումներին։
Հիշեցնենք, որ Ալվեսը 2008-2016 թթ. արդեն հանդես եկել է կատալոնական ակումբի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 391 հանդիպում` դառնալով 21 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, տրանսֆերներ