Ալվեսը դարձավ Բարսելոնայի` Լա լիգայի շրջանակում հանդիպման մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Գրանադայի» դեմ։
Այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել է նաև եզրային պաշտպան Դանի Ալվեսը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, բրազիլացի պաշտպանը դարձել է «Բարսելոնայի» կազմում Լա լիգայի շրջանակում հանդիպման մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը։
«Գրանադայի» հանդիպման օրը Ալվեսը 38 տարեկան և 247 օրական է։
Այդ ցուցանիշով 38-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է ակումբի նախկին դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյին, ով 2014 թ. մայիսի 17-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայացած խաղում (1:1) «բլաուգրանասի» կազմում հանդիպման է մասնակցել 38 տարեկան և 190 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գրանադա, Դանի Ալվես, Լա-լիգա, Խոսե Մանուել Պինտո