Ալվեսը` բանտային կյանքի մասին. «Ես գոյատևում եմ որտեղ էլ լինեմ»
«Բարսելոնայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսն առաջին անգամ խոսել է բանտային կյանքի ու դատական գործընթացի մասին.
«Այժմ յուրաքանչյուր ուրբաթ պետք է ներկայանամ դատարան և վերջ։ Այլ բան պետք չէ անել։
Եթե այս ամենը համեմատեմ ֆուտբոլի հետ, ապա այն հանդիպմանը, որին ես պետք է մասնակցել, տեղի է ունենում դատարանում, սակայն չգիտեմ, թե որքան կշարունակվի այն։
Ես գոյատևում եմ որտեղ էլ լինեմ։ Ես հարմարվում եմ և պատրաստ եմ ամեն ինչի, քանի որ ոչ թե միջավայրն է ստեղծում մարդուն, այլ մարդն է ստեղծում միջավայրը»,- մեջբերում է El Periodico-ն։
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 22-ին բրազիլացի նախկին ֆուտբոլիստը բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման, սակայն հետագայում 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ արձակվեց։ Ըստ նախնական տեղեկությունների` Ալվեսը գրավի գումարի մի մասը վարկ է վերցրել, իսկ մյուս մասը` վճարել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, ՊՍԺ