Ալվարեսը Ման. Սիթիի համար ռեկորդային գումարով տեղափոխվեց Ատլետիկո Մադրիդ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Իսպանական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն փոխանցում է, որ «հնդկացիները» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 75 մլն եվրոյով։ Մադրիդյան ակումբը, կախված Ալվարեսի մրցելույթներից, ևս 20 մլն եվրո «քաղաքաբնակներին» կվճարի հավելավճարների տեսքով։
Այդ տրանսֆերը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենաթանկ վաճառքը և գերազանցել Ռահիմ Սթերլինգի ռեկորդը։ «Չելսին» 2022 թ. ամռանը Սթերլինգին ձեռք է բերել 56,2 մլն եվրոյով։
Խուլիան Ալվարեսը «Մանչեսթեր Սիթի» էր տեղափոխվել 2022 թ. ամռանը, որի կազմում 103 խաղում խփել է 36 գոլ, կատարել 18 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո