Ալոնսո. «Չգիտեի, որ եկել եմ մարզելու մանկապարտեզի երեխաներին»
Marca-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ու ակումբի ֆուտբոլիստների միջև ստեղծված կոնֆլիկտից։
Ֆուտբոլիստի և մարզչի միջև տարաձայնություններն սկսվել էին դեռ նոյեմբերից։ Մարզումներից մեկի ժամանակ բասկ մասնագետն ասել է. «Չգիտեի, որ եկել եմ մարզելու մանկապարտեզի երեխաներին»։
44-ամյա մասնագետն արդեն տևական ժամանակ էր նյարդայնանում էր, որ որոշ խաղացողներ չէին կատարում նրա մարտավարական պահանջները։
Ֆուտբոլիստները կարծում էին, թե մարտավարական մարզումները շատ ծանր են և բողոքում էին, որ շատ ինֆորմացիան են ստանում դրանց ժամանակ։
Խաղացողները խնդիրներ ունեին նաև Ալոնսոյի օգնականների հետ, որոնք նույնպես մեծ ուշադրություն էին դարձնում նման մարզումներին։
Մարզումները քանի որ անցնում էին շատ մարդկանց ուշադրության կենտրոնում, ֆուտբոլիստներն իրենց շատ «անհարմար» էին զգում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «արքայական» ակումբի ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգեմը, Ֆեդերիկո Վալվերդեն ու Վինիսիուսը չէին ընդունում Ալոնսոյի գաղափարները։
Հիշեցնենք, որ Իսպայիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից (2:3) հետո Ալոնսոն հեռացվել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրան փոխարինել է Ալվարո Առբելոան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml