Ալոնսո. «Ինձ դուր չեկավ մրցավարությունը» 🎥
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից (0:2) հետո դժգոհել է հանդիպման մրցավարությունից, հաստատում է As-ը։
«Մեզ հիասթափեցրին մրցավարի որոշումները։ Նա ուշադրություն չէր դարձնում, որ մրցակիցը ժամանակ է ձգում։ «Սելտան» գցում էր մեր տեմպը, իսկ մրցավարը դրան արհամարհանքով էր վերաբերվում։
Կառերասի հեռացումը շատ վիճելի էր։ Ինձ դա դուր չեկավ, ինչի պատճառով հունից դուրս եկանք։ Այդ իրավիճակն ազդեց խաղի արդյունքի վրա։ Ինձ դուր չեկավ մրցավարությունը»,- նշել է 44-ամյա մասնագետը։
«Սելտայի» դեմ հանդիպումն «արքայական» ակումբն ավարտել է 9 ֆուտբոլիստով։ Մեկ րոպեում երկու դեղին քարտ է ստացել և դաշտից հեռացվել է Ֆրան Գարսիան։
90+1-ին «լոս բլանկոսից» դեղին քարտով զգուշացվեց Ալվարո Կառերասը։ Իսպանացի պաշտպանը, մրցավարի որոշումից դժգոհելով, ինչ-որ ժեստ է ցույց տվել նրան ու անմիջապես գլխավերևում տեսել է կարմիր քարտ` նույնպես հեռացվելով դաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml